ԳլխավորԼուր

Մոսկվայում սպանել են «Միսս Կուզբաս – 2010» Քսենյա Սապոժկովային

Մոսկվայում սպանել են «Միսս Կուզբաս – 2010» Քսենյա Սապոժկովային, հայտնում է Lenta.ru-ն։

Սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ամուսինը՝ Մոսկվայի մետրոպոլիտենի բաժնի պետի տեղակալ 36-ամյա Ալեքսանդր Պոպովը։

Նշվում է, որ հունվարի 11-ին ամուսինը ոստիկանությունում հայտարարություն է տվել կնոջ անհետացման մասին։ Նրա խոսքով՝ կինը մեկնել է Դուբայ ու դադարել է կապի դուրս գալ։ Ավելի ուշ, երբ պարզ է դարձել, որ կինը սահմանը չի հատել, Պոպովը խոստովանել է, որ սպանել է կնոջը, մասնատել ու գցել Դեսնա գետը։

Սակայն երբ նրա նշված տեղում մարմինը չի հայտնաբերվել, Պոպովը սկսել է ժխտել նախկին ասածն ու հրաժարվել է իր դեմ ցուցմունք տալ։

Մինչ ձերբակալվելը նա ինքն է պատասխանել Քսենյայի հարազատների հաղորդագրություններին, իսկ իրենց ընդհանուր դստերն ուղարկել է Նովոկուզցնեցկ՝ կնոջ ազգականների մոտ։

Դատարանը երկու ամսով կալանավորել է Պոպովին։ Կնոջ մարմինը դեռ չի գտնվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նյու Յորքում հայտնաբերվել է «Միսս ԱՄՆ – 2019» Չեսլի Քրիստի մարմինը։