ԳլխավորԼուր

Հայտնի է Քանաքեռում սպանված 4 անձի ինքնությունը. տեսանյութ

Նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողները հիշյալ տանը հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ՝ 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ, արնանման հետքեր և այլն։

Նշվում է, որ տան բակում տղամարդկանց դիեր են եղել։ Պարզվել է, որ նրանցից մեկը 43-ամյա Արթուր Ղազարյանն է, մյուսը՝ 37-ամյա Արայիկ Խաչատրյանը, ովքեր ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Comment here