ԳլխավորԼուր

Սպանվել է «Քանաքեռցի Տույը»

Երևանի Քանաքեռ թաղամասում այսօր կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են 2 տղամարդու դի: Պարզվել է նաև, որ նշված վայրից ևս 2 քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ տեղեկությունների` նրանք ճանապարհին մահացել են:

Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր: Նախնական տեղեկություններով` տանը հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող Արթուր Ղազարյանն է («Քանաքեռցի Տույ»):

Comment here