ԳլխավորԼուր

Պատապուտյանն իր Նոբելյան մրցանակը հանձնել է Հայաստանին

Հայազգի Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Պատապուտյանն իր մրցանակը հանձնել է Հայաստանի պատմության թանգարանին, հայտնում է Sputnik Արմենիան։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց այդ քայլի համար և նշել, որ դա ներդրում է ապագա սերունդների համար։

Արտեմ Պատապուտյանն էլ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ շատ ուրախ է գտնվել Հայաստանի պատմության թանգարանում։

«Եթե 18 տարեկանում ինձ ասեին, որ մի օր ես Նոբելյան մրցանակի կարժանանամ ու հետո էլ այն կհանձնեմ Հայաստանի պատմության թանգարանին, չէի հավատա ու կմտածեի, որ կատակում են։ Այս մրցանակը ստանալն ինձ համար անակնկալ էր, բայց միևնույն ժամանակ հույս ներշնչող մի իրադարձություն, հատկապես երիտասարդ ուսանողների համար։ Կարծում եմ, որ սա մեսիջ է նրանց համար` եթե ինձ հետ պատահել է, ապա իրենց հետ էլ կարող է պատահել»,– ասել  է Պատապուտյանը։