ԳլխավորԼուրՇոուբիզնես

Հայտնի են «Brit Awards 2022»-ի հաղթողները. Ադելը 3 մրցանակ է ստացել (տեսանյութ)

Ադել Adele

Անգլիացի երգչուհի Ադելը «Brit Awards 2022»-ում ստացել Է միանգամից երեք պարգեւ՝ տարվա երաժիշտ, տարվա երգ (“Easy On Me”) եւ տարվա ալբոմ (“30”) անվանակարգերում, տեղեկացնում է BBC-ն։

Լավագույն միջազգային արտիստ Է դարձել Բիլի Այլիշը, փոփ-կատարող՝ Դու Լիպան, նոր բրիտանացի արտիստ՝ Լիթլ Սիմսը, բրիտանական խումբ՝ Wolf Alice-ը, միջազգային՝ Սիլք Սոնիքը, երգի հեղինակ՝ Էդ Շիրանը:

Brit Awards-ի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարի 8-ին Լոնդոնի O2 Arena-ում: