ԳլխավորԼուր

Հայտնի են «Արտավազդ-2022»-ի մրցանակակիրները

21-րդ «Արտավազդ» մրցանակաբաշխություն

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

21-րդ րցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:

«Արտավազդ-2022» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.

Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակ
ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության

«Լավագույն մանկական ներկայացում»
«Կոկորդիլոսը» — Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, բեմ.` Աղասի Մելքոնյան

«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
Էվա Խաչատրյան – (Կին) «Հինգ պատմություն սիրո մասին», Կամերային թ-ն

«Լավագույն երիտասարդ դերասան»
Գոռ Համբարձումյան – (Արգանտ) «Սկապենի արարքները», Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն
Հարություն Սարգսյան – (Մաք) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»
Մերի Մարգարյան — «Ճախրող լամպը», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն

«Լավագույն երիտասարդական ներկայացում»
«Երեք քույր» — Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, բեմ.`Սամսոն Մովսեսյան

«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյան — Գ. Սունդուկյանի անվ. ազգ. ակադեմ. թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայան — Գ. Սունդուկյանի անվ. ազգ. ակադեմ. թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան — Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թ-ն
Դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյան — Հ. Պարոնյանի անվ. թ-ն
Հանդերձապահ Սվետլանա Կոնստանտինովա — Մհեր Մկրտչյան արտիստ. թ-ն

«Լավագույն թատերագիտական հոդված»
Քրիստինե Պողոսյան — «Հաջողված թռիչք»

«Լավագույն սցենոգրաֆիա»
Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան — «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն

«Երաժշտության լավագույն հեղինակ»
Վահե Գրիգորյան – «Կեսարի խրախճանքը», Կամերային թ-ն

«Երկրորդ պլանի լավագույն դերասան»
Էդգար Քոչարյան – (Վեստ Սարգիս) «Երկիր հայրենի», Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թ-ն

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»
Հասմիկ Սուվարյան – (Բագիրա) «Մաուգլի», Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թ-ն
Արմինե Անդրեասյան –(Միսս Մարթա) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն

«Լավագույն դերասանուհի»
Մարիամ Ղազանչյան — (Մաշա) «Երեք քույր», Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն
Ելենա Վարդանյան — (I կին) «Գարդենիա», Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն

«Լավագույն դերասան»
Արթուր Կարապետյան — (Ներոն) «Ներոն և Սենեկա», Հ.Պարոնյանի անվ. թ-ն
Սենիկ Բարսեղյան — (Ներոն) «Կեսարի խրախճանքը», Կամերային թ-ն

«Լավագույն պլաստիկ ներկայացում»
«#44» — «Նարեկ» պարային համույթ, խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան
«ՍինSIN» — Մնջախաղի թ-ն, բեմ.` Կարեն Խաչատրյան

«Լավագույն ներկայացում»
«Համլետ» — Կամերային թ-ն, բեմ.` Արա Երնջակյան

«Հատուկ մրցանակ»
Կապանի Ա.Շիրվանզադեի անվ. դրամ. թ-նին
Գյումրու Վ. Աճեմյանի անվ. դրամ. թ-ն — «Մաուգլի» բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան