ԳլխավորԼուր

Շիրակի, Աշոցքի և Արագածոտնի ճանապարհներին տեղ-տեղ բուք է

Արգելափակված ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ և Վարդաբլուր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք) փակ են:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքը, Որասար-Կաթնաղբյուր և Ալավերդի-Ջիլիզա, Շիրակի մարզի Աշոցքի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Մուսայելյան-Վարդաղբյուր, Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է: