ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Սառնակունքի, Զանգերի, Սելիմի, Աշոցքի և Սոթքի հատվածներում ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Իսկ «Չայնիի» և Դիլիջանի ոլորաններն ու Լանջիկի ճանապարհահատվածը դժվարանցանելի են:
Անվտանգության նկատառումներից ելնելով, վարորդներին խորհուրդ է տրվում նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:
Comment here
You must be logged in to post a comment.