ԳլխավորԼուր

Հայաստանի բազմաթիվ շրջաններում ձյուն է տեղում

Ձյուն, ճանապարհ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 9։45-ի դրությամբ, Գավառի, Ճամբարակի, Թումանյանի, Ստեփանավանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Հալիձոր-Տաթև ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: