ԳլխավորԼուր

Բուք եւ ձյուն՝ Հայաստանի մի շարք շրջաններում. տեսանյութ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևանում, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (բուք է) տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-29-րդ կմ-ին  և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։