ԳլխավորԼուր

Մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են. ոստիկանություն

Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից, հայտնում են ոստիկանությունից:

«Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը: Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի»,-նշվապ է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ մայիսի 2-ի ժ. 8.30-ից սկսելու են փողոցներ փակել։ Կոչ հնչեց դասադուլ ու գործադուլ անել։ Իսկ մինչ այդ աղբամաններով ու նստարաններով փակվեց հրապարակը, վրաններ տեղադրվեցին, որտեղ ցուցարարներ են գիշերել։

Ընդդիմության հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է «հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»։