ԳլխավորԼուր

Հերացի, Տերյան… Ո՞ր փողոցներն են փակ Երևանում այս պահին

«Այս պահին պարալիզացված են Պռոշյան-Հրազդանի կիրճ, Բաղրամյան-Պռոշյան, Տերյան,  Աբովյան (Պլանի գլուխ), Հերացի, Կորյուն-Հերացի-Խանջյան, Սայաթ-Նովա-Չարենց, Երվանդ Քոչար-Վարդանանց, Տիգրան Մեծ-Երվանդ Քոչար, Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ, Հաղթանակի կամուրջ»,-ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Քաղաքի տարբեր հատվածներում շրջում են արժանապատիվ քաղաքացիների խմբեր և խաղաղ անհնազանդության միջոցով իրենց բողոքն են հայտնում ստեղծված իրավիճակի նկատմամբ:

Սիրելի քաղաքացի, միացիր այս խմբերից մեկին, կամ ինքդ քեզ հարմար եղանակով դրսևորիր բողոքդ: Մի´ մնա տանը, դու´րս արի փողոց` այստեղ է որոշվում քո ճակատագիրը»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ մայիսի 2-ի ժ. 8.30-ից սկսելու են փողոցներ փակել։ Կոչ հնչեց դասադուլ ու գործադուլ անել։ Իսկ մինչ այդ աղբամաններով ու նստարաններով փակվեց հրապարակը, վրաններ տեղադրվեցին, որտեղ ցուցարարներ են գիշերել։

Ընդդիմության հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է «հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»։