ԳլխավորԼուր

Երևան-Բաթումի-Երևան գնացքի գրաֆիկն ու տոմսերի գները (2024 թ.)

Վագոն, գնացք, կուպե, պլացկարտ

Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքը կմեկնի հունիսի 24-ին: Այն կգործի մինչև հոկտեմբերի 1-ը։

Ներկայացնում ենք գնացքի ժամանակացույցն ու տոմսերի գները:

Ժամանակացույց

Գնացքը Երևանից դուրս կգա ամեն օր` տեղական ժամանակով 14:00-ին, Թբիլիսիի կայարանում կլինի 00:11-ին, Բաթումի կհասնի 7:30-ին:

Հետադարձը` Բաթումիից տեղական ժամանակով 15:40-ին, 22:11-ին կանգառ կունենա Թբիլիսիում, Երևան կվերադառնա 08:59-ին:

Տոմսեր կարելի է ձեռք բերել Թբիլիսիի, Բաթումիի, Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայքում:

Տոմսերի գներ

Երևան-Բաթումի 

Պլացկարտ- մեծահասակի (ներքև՝ 16 165 դրամ ($42), վերև`15 175 դրամ, երեխայի՝ 10 465 դրամ)

Կուպե- մեծահասակ (ներքև՝ 22 955 դրամ ($59), վերև` 22 065 դրամ, երեխայի՝ 14 595 դրամ)

Կուպե բարձր-մեծահասակ (ներքև՝ 25 205 դրամ ($65), վերև` 24 315 դրամ, երեխայի՝ 16 845 դրամ)

Սվ(2 տեղանոց)-մեծահասակ (ներքև՝ 36 185 դրամ ($93), երեխայի՝ 23 585 դրամ)

 

Երևան-Թբիլիսի

Պլացկարտ- մեծահասակի (ներքև՝ 11 175 դրամ ($29), վերև`10 525 դրամ, երեխայի՝ 7 485 դրամ)

Կուպե- մեծահասակ (ներքև՝ 15 895 դրամ ($41), վերև` 15 295 դրամ, երեխայի՝ 10 395 դրամ)

Կուպե բարձր-մեծահասակ (ներքև՝ 18 145 դրամ ($47), վերև` 17 545 դրամ, երեխայի՝ 12 645 դրամ)

Սվ(2 տեղանոց)-մեծահասակ (ներքև՝ 25 515 դրամ ($66), երեխայի՝ 17 295 դրամ)

Երևան-Բաթումի- Երևան գնացքի գնացուցակը (2024)
Երևան-Բաթումի- Երևան գնացքի գնացուցակը (2024)

Ուշադրություն

  • Տոմսի փաստացի գինը կարող է տարբերվել կայքում ներկայացրածից, կախված սեզոնից և գնման օրվանից։
  • Տոմսի արժեքի մեջ մտնում են. անկողնային պարագաներ, ապահովագրական ևւ միջնորդավճարներ:
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար երթևեկությունը անվճար է, առանց առանձին տեղ տրամադրելու:
  • 5-ից մինչև 10 տարեկան երեխաների համար տոմսը մանկական սակագնով: