ԳլխավորԼուր

17-ամյա պատանիները Երևանում հարվածել են 46-ամյա տղամարդու գլխին ու կողոպտել

Մարտի 27-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում ընկնելու հետևանքով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ Խորենացու փողոցի հարակից զբոսայգում անծանոթ անձինք խփել են գլխին, ապա հափշտակել 70 000 դրամը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել են 17-ամյա երկու պատանի, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ:
Փաստի առթիվ կողոպուտի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պատանիները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել բաժին: Երևանցի պատանին ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: