ԳլխավորԼուր

Աշխատող ծնողները երեխաներին կարող են ավելի երկար թողնել մանկապարտեզում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Աշխատող ծնողներին հնարավորություն կտրվի երեխաներին ավելի երկար թողնել մանկապարտեզներում։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց, որ 2022–23 ուսումնական տարում թվով 78 մանկապարտեզներում արդեն գործել են վճարովի երկարօրյա խմբեր, որոնցից օգտվել է 643 սան։

Մարգարիտա Խաչատրյանը հավելեց նաև, որ հնարավորություն կա ավելի շատ երեխաների ներգրավել, բայց պահանջարկ դեռ չկա։

«Կարծում եմ` իրազեկման խնդիր կա, որովհետև աշխատող ծնողը կուզենա օգտվել այս ծառայությունից»,– նշեց փոխաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հիշեցրեց, որ այս թեմային անդրադարձել են, քանի որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է հարց, թե ինչու մարդիկ չեն ուզում շատ երեխաներ ունենալ։ Պատասխաններից մեկի հիմքում եղել են նախակրթարանների հետ կապված խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում։