ԳլխավորԼուր

«Թումո»-ն ընդլայնվում է Երևանում

Երևանում «Թումո» տուփեր են բացվել

Երեք նոր «Թումո» տուփ է բացվել Երևանի Նոր Նորք թաղամասում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում, տեղեկացնում են կազմակերպությունից:

Նորաբաց տուփերում, որտեղ կարող է սովորել 1200 ուսանող, թումոցիները կանցնեն ինքնուսուցման փուլը, իսկ դասընթացների կհաճախեն Հալաբյան 16 հասցեում գտնվող կենտրոն` մինչև Երևանի երկրորդ կենտրոնի բացումը, որը նախեստվում է կառուցել նույն տարածքում և որն արդեն կկարողանա ընդունել մինչև 6000 ուսանողի:

«Թումոցիների համար դասերը տուփերում կանցկացվեն բնականոն թումոյական գրաֆիկով՝ 15:30-ից 21:30 աշխատանքային օրերին և 9:30-ից 21:30 շաբաթ և կիրակի օրերին։ Երկուշաբթիից ուրբաթ առավոտյան ժամերին էլ տուփեր կհաճախեն ռազմական համալսարանի ուսանողները` ստանալու տեխնոլոգիական կրթություն հատուկ իրենց համար մշակված մոդուլով, որը միավորում է «Թումոյի» ծրագիրը և համալսարանի տեխնոլոգիական կրթության բաղադրիչը։

Վերջապե՜ս մայրաքաղաքում ուսանողների թիվը կավելանա և կկրճատվի պատանիների՝ գրանցումից մինչև առաջին դաս սպասման ժամանակահատվածը»,-նշված է գրառման մեջ։