ԳլխավորԼուր

Դպրոցականներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Ռազմական կրթության գրավչության բարձրացման նպատակով, N զորամիավորման հրամանատարի նախաձեռնությամբ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել Վայոց Ձորի և Արարատի մարզերի դպրոցների ավարտական դասարանների աշակերտները։

Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։

Դպրոցականները ծանոթացել են ռազմական համալսարանի առօրյային, ուսումնադաստիարակչական գործընթացին և կրթական ծրագրերին, սպայական ծառայության հեռանկարներին, հրաձգության վարժասարքերով կատարել կրակային վարժություններ։