Այսօր Արցախի պետական համալսարան է այցելել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Արցախի մասնաճյուղի ղեկավար Խաչատուր Հայրապետյանը, ուսանողներին ներկայացրել «Թումո» կենտրոնի գործունեությունը և հանդես եկել աշխատանքի առաջարկով։
ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել Խ. Հայրապետյանին ԱրՊՀ հետ համագործակցելու և ուսանողներին նման հնարավորություն ընձեռելու համար՝ բարձր գնահատելով «Թումո» կենտրոնի գործունեությունը։
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է մոտիվացված, խանդավառ և տեխնոլոգիաների ոլորտում բազային գիտելիքներ ունեցող մասնագետների, ովքեր պատրաստակամ են փորձարկել նոր տեխնոլոգիաներ՝ մեկնարկելով իրենց կարիերան որպես ուսուցանող մարզիչ Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում», -նշել է կենտրոնի ղեկավարը:
Գրանցվելու համար հղումը՝ այստեղ։