ԳլխավորԽոսքՔմծիծաղ

Աստծո կամ դասախոսի բարեհաճության ակնկալիքով

Ամանորյա հանգստյան հերթական ութօրյակն էլ ավարտվեց։ Ում համար՝ ուտել-խմելով, հյուր գնալ-հյուր ընդունելով, բացօթյա կամ փակօթյա նշելով, ում համար էլ՝ քնելու պակասը լրացնելով՝ հեռուստա-յութուբա-ֆեյսբուքադիտումների արանքում։

Հասարակության ամենաուսումնատենչ խավի՝ ուսանողների համար երկնքից ընկած հանգստյան օրերը հրաշալի առիթ էին անելու այն, ինչ ուզում են, այլ ոչ թե գնալ դասի, հետո նոր անել այն, ինչ ուզում են 🙂  Մի հատվածի համար սակայն, ամանորյա խառնաշփոթ-հավես վիճակն անտանելի բաղադրիչ ուներ. շատ ուսանողներ հունվարի 8-ին քննություն ունեին։ Դե պատկերացրեք՝ եթե նույնիսկ հույսներն Աստծո կամ դասախոսի բարեհաճության վրա դրած լինեին ու ոչ մի բան չկարդային՝ մի անհանգիստ սեւ գիծ ամեն դեպքում խաթարել է տոնական տրամադրությունը՝ սեղանի մոտ նստած, հրապարակում զբոսնելիս, Թբիլիսիի կամ Ծաղկաձորի ճանապարհն անցնելու ժամանակ։

Ինչեւէ։ Նոր տարին սկսված է։ Ու այս մի վերջին բաժակով էլ խմենք քննությունները հաջող հանձնելու, ուսումնական անխնդիր կիսամյակի ու ընդհանրապես՝ ուսանողների համար 🙂

usanogh.am

Comment here