ԳլխավորԼուր

Իրանում ուկրաինական ինքնաթիռ է վթարվել. կա 180 զոհ (փոփոխված)

Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից ոչ հեռու վթարի է ենթարկվել Կիեւ թռչող ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 180 մարդ։ Իրանի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ բոլորը զոհվել են։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 06.44-ին՝ թռիչքից 2 րոպե անց։

Որպես վթարի պատճառ նշվում է ինքնաթիռի շարժիչում բռնկված հրդեհը։

Նախնական տվյալներով՝ զոհերի թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան։

Comment here