ԳլխավորԼուր

Հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում. կան զոհեր

Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) «Սուրբ Գեորգի» հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 5 մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ «Սուրբ Գեորգի» բուժահաստատությունում բուժվում են կորոնավիրուսով վարակված անձինք:

Հիվանդանոցից տարհանել են 150 հոգու, կրակը հնարավոր է եղել տեղայնացնել 10 քմ տարածքում: Նախնական վարկածով նշվում է, որ պատճառը կարող էր լինել էլեկտրալարերի անսարքությունը:

Մայիսի 9-ին հրդեհ էր բռնկվել նաև Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ նույնպես բուժվում էին կորոնավիրուսով հիվանդներ, մահացել էր 1 մարդ

Comment here