ԳլխավորԼուր

«Ուսանողական վարկերից օգտվում են ոչ միայն պետական, այլ նաեւ մասնավոր բուհերի ուսանողները». Բաբկեն Թունյան (տեսանյութ)

«Կառավարությունը զրոյացրել է 90 տոկոսից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների վարձավճարները, բայց դա դեռ ամենը չի։ Կառավարությունը նաեւ զրոյացրել է 80-ից բարձր ՄՈԳ ունեցողների ուսանողական վարկերի տոկոսները եւ սուբսիդավորել է 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների տոկոսները, որով իրենք վճարելու են տարեկան փաստացի 4 տոկոս»,-Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով  պատգամավոր Կարեն Սիմոնյանի դիտարկամանը ուսանողների վարձերի վերաբերյալ։

«Այդ ուսանողական վարկերից օգտվում են ոչ միայն պետական, այլ նաեւ մասնավոր բուհերի ուսանողները»,-նշեց Թունյանը հիշեցնելով, որ մայր գումարները սկսվում են սպասարկվել միայն այն ժամանակ, երբ ուսանողն ավարտում եւ անցնում է աշխատանքի։

Comment here