ԳլխավորԼուր

Օտարերկրացի ուսանողները կկարողանան ուսումը շարունակել ռուսաստանյան բուհերում

Ուսանողական լսարան, Ռուսաստան

Բոլոր երկրների օտարերկրացի ուսանողները կկարողանան վերադառնալ Ռուսաստան՝ ուսումը բուհերում շարունակելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ՌԴ կրթության եւ գիտության նախարարությունում:

«Ռուսաստանի տարածք նոր կորոնավիրուսային վարակի ներբերումն ու տարածումը կանխելու հարցերով օպերատիվ շտաբը համաձայնել Է թույլատրել մուտքը երկիր ուսումը շարունակելու համար: Ալգորիթմը՝ կանոնը, ըստ որի, օտարերկրացի ուսանողները կկարողանան ժամանել Ռուսաստան, արդեն մշակվել Է կրթության եւ գիտության նախարարության կողմից եւ հաստատվելու Է մոտ ժամանակներս»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտել են գերատեսչությունում, ալգորիթմը հաստատելուց հետո ռուսաստանյան բոլոր բուհերի օտարերկրացի ուսանողները հնարավորություն կստանան ժամանել, հաստատվել ուսանողական հանրակացարաններում եւ շարունակել ուսումը սովորական ձեւով: «Գործնականում ռուսաստանյան բոլոր բուհերն ուսումնական տարին սկսում են ավանդական ձեւով: Մենք ԱԳ նախարարության եւ «Ռոսպոտրեբնադզոր»-ի հետ միասին դիմել ենք Օպերտիվ շտաբին՝ բացելու սահմանները արտասահմանյան բոլոր պետությունների ուսանողների համար:

«Մեզ աջակցել են»,-նշել Է ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը, որի խոսքը մեջբերել են նախարարության մամուլի ծառայությունում: Ֆալկովը պարզաբանել Է, որ օտարերկրացի այն ուսանողների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կկարողացել ժամանել Ռուսաստան, պայմաններ կստեղծվեն հեռահար ձեւաչափով ուսուցման համար: Խոսքն, այդ թվում՝ անհատական ուսումնական պլանների, լրացուցիչ պարապմունքների եւ այլ լուծումների մասին Է, որոնք թույլ են տալիս որակյալ կրթություն ստանալ:

Comment here