Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ոստիկանությունը բերման է ենթարկել տեղի բուհերից մեկի 20-ամյա ուսանողի, ով հայտնի էր դարձել բուսաբանական այգում տեղադրված ձնեմարդերի «զանգվային կոտորածով»։ Նա այդ մասին տեսանյութ էր տեղադրել իր ինստագրամյան էջում։
Օրինախախտի նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել՝ մանր խուլիգանության հատկանիշներով։
Ավելի ուշ երիտասարդը նոր տեսանյութ է տարածել, որտեղ ներողություն է խնդրում արարքի համար եւ ցուցադրում, թե ինչպես է ընկերների հետ նոր ձնեմարդեր պատրաստում այդ նույն բուսաբանական այգում։
Ի դեպ, տարածքում 300 ձնեմարդ պատրաստել էր մի ընտանիք՝ որպես ամանորյա նվեր մայրաքաղաքի բնակիչներին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։