ԳլխավորԽճանկար

Հայաստանի ու ՃՇՀԱՀ-ի գեղեցկուհին

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ֆեյսբուքյան էջում գրառում է արված նույն համալսարանի ուսանողուհի, «Միսս Արմենիա 2019» ճանաչված Դայանա Դավթյանի մասին։

«Հպարտ ենք, որ մեր համալսարանում է սովորում ողջ աշխարհին հայկական գեղեցկությունը ներկայացնող և հայկական դրոշը բարձրացնող «Միսս Արմենիա 2019»-ը:
Խոսքը ՃՇՀԱՀ դիզայն ֆակուլտետի չորրորդ կուրսի Դ 62-1 խմբի ուսանողուհի Դայանա Դավթյանի մասին է, ով Հայաստանի գեղեցկուհին ճանաչվելուց հետո, բացառիկ հնարավորություն ունեցավ մասնակցել նաև հեղինակավոր «Միսս Տիեզերք» մրցույթին: 5 ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո՝ դեկտեմբերի 6-8-ը, Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաքում կայացած գեղեցկության մրցույթում, Դայանան պատվով ներկայացրեց մեր երկիրը: Արդյունքում՝ Հայաստանը սիրեցին և ճանաչեցին ավելի շատ թվով մարդիկ ամբողջ աշխարհում:

Նշենք, որ «Միսս Տիեզերք» մրցույթն ամենահեղինակավորն է աշխարհում, ունի 68 տարվա պատմություն և, որին մասնակցում են մոտ 100 երկրներ: Մրցույթի ուղիղ հեռարձակմանը հետևում է ավելի քան 500 միլիոն մարդ: Հայաստանը մրցույթին մասնակում է 2-րդ անգամ»,-նշված է գրառման մեջ:

Comment here