Ալթայի Հանրապետության (ՌԴ) իրավապահները բերման են ենթարկել Կուրայ գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի՝ ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, տեղեկացնում է bankfax.ru-ն։
Քննության ընթացքում պարզվել է, որ Գորնո-Ալթայսկի բուհերից մեկի ուսանողը ընկերոջից վերցրած բենզասղոցով 16 ծառ է հատել, դուրս բերել անտառից ու ցանկացել է վաճառել, որպեսզի գումար ունենա՝ քաղաք մեկնելու եւ հերթական քննությունը հանձնելու համար։
Հարուցվել է քրեական գործ։
Ուսանողին սպառնում է մինչեւ 3 մլն ռուբլի տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը 7 տարի ժամկետով։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։