ԳլխավորԼուր

ԳԹԿ-ն զգուշացնում է «Մաթեմատիկա» հանձնող դիմորդներին

Հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետությունում միասնական քննությունների չորրորդ օրն է, հայտնում է ԳԿԹ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Դիմորդները քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից։

Գնահատման և թեստավորման կենտրոնը հիշեցնում է` քննության ժամանակ օգտվել կարելի է միայն պարզագույն հաշվիչներից։ Բարդ սարքեր քննասենյակ տանել արգելվում է։

Հիշեցնենք՝ մարզերի ու մայրաքաղաքի 38 քննական կենտրոններում քննություն հանձնողների նախնական թիվը 5414 է։