Վաղն այս փուլի միասնական քննությունների եզրափակիչ օրն է՝ 1289 դիմորդ «Հայոց պատմություն» է հանձնելու, 1052-ը՝ «Ֆիզիկա» , հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
«Հայոց պատմություն» հայտագրողները Երևանում 405-ն են, մարզերում՝ 884-ը։ «Ֆիզիկա» առարկան հանձնողների նախնական թիվը Երևանում 451 է, մարզերում՝ 601։
Գործելու է 46 քննական կենտրոններից 24-ը, 8-ը՝ Երևանում, 16-ը՝ մարզերում։
Երևանում քննական կենտրոնները տեղակայված են
- 155 հիմնական
- 166 հիմնական,
- 170 ավագ
- 189 ավագ,
- 190 ավագ,
- 20 հիմնական,
- 200 հիմնական և
- 35 հիմնական դպրոցներում։
Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու: Մինչև ժ. 18.00-ն քննության արդյունքը վիճարկող դիմումները կարելի է գրել այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել եք տվյալ առարկան կամ ներկայացնել առցանց:
Հիշեցնենք՝ բուհերի ընդունելության համար այս փուլում հայտագրվել է 15 970 դիմորդ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews