Հայկական պետական մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը 2022 թվականին կազմակերպում է ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 11-12-րդ դասարանի աշակերտների ամենամսյա «ASPU.login-2022» մրցույթ` ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից:
ՀՊՄՀ-ի ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա մասնագիտություններով ընդունվելու դեպքում 1-10 տեղերը զբաղեցրած մասնակիցների առաջին տարվա ուսման վարձը կզեղչվի. առաջին մրցանակային տեղ՝ 50 %, երկրորդ 40 %, երրորդ՝ 30 %, 4 — 10-րդ տեղերը զբաղեցնողները` 10 %:
Գերազանց առաջադիմության դեպքում առաջին տարվա զեղչերը կկիրառվեն նաև ուսումնառության հաջորդ տարիներին։ Մրցույթի մասնակից աշակերտները կստանան հավաստագրեր։
Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթում կամփոփվեն տվյալ ամսվա մրցույթի արդյունքները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ (պետք է մուտք գործել gmail.com էլ. հասցեով) մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը: Գրանցված աշակերտները կստանան համապատասխան թեստային առցանց առաջադրանքներ: Թեստը ստանալուց հետո՝ մեկ օրվա ընթացքում պետք է այն առցանց կատարել:
Կոնտակտային տվյալներ`հեռ. 010-59-70-38, Էլ.փոստ. aspu.login@gmail.com, կայք էջ. www.aspu.am
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։