Կառավարությունը չզեկուցվող հարցով որոշեց լուծարել Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը։
Որոշումը հիմնավորվում է նրանով, որ 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր ուսումնական գործունեություն չի իրականացնում՝ աշակերտներ չլինելու պատճառով։
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտության դեպքում Տաշտուն (որտեղի դպրոցը միավորվել էր Լիճքի դպրոցին 2018-ին) և Լիճք բնակավայրերի դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպումը կիրականացվի Սյունիքի մարզի Վարդանիձորի միջնակարգ դպրոցում՝ ապահովելով նրանց տեղափոխումը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews