ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ երեխան առաջին դասարան պետք է հաճախի 6 տարեկանից։ 7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում:
Առցանց հայտագրումից հետո (մեկնարկում է հիմնականում հունիսի 1-ին-խմբ.) առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար ծնողը ուսումնական հաստատություն պետք է ներկայացնի՝
- Դիմում` ուղղված տնօրենին:
- Երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը։ Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում:
- 2 լուսանկար՝ 3×4 չափսի:
ԿԳՄՍ նախարարությունը ստանում է ահազանգեր, որ որոշ դպրոցներ պահանջում են բժշկական տեղեկանք, երեխայի առցանց հայտագրման ծածկագիրը (կոդը) և այլն։
Ուշադրությո՛ւն․ դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ։
Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:
Դպրոց ընդունելության, տեղափոխման կարգի մանրամասները՝ այստեղ։