ԳլխավորԼուր

ԵՊՀ. հայտնի է՝ որ մասնագիտություններով են թափուր տեղեր մնացել

Ուսանողները ԵՊՀ-ի բակում՝ սեպտեմբերի 1-ին

Հայտնել էինք, որ 2024-25 թթ. ուստարվա առկա ուսուցման 2459 տեղից թափուր է մնացել միայն 43 տեղ, ու դիմորդների քանակով ԵՊՀ-ն գլխավորում է ՀՀ բուհերի ցանկը։

Usanogh.am-ը ԵՊՀ ռեկտորի օգնական-մամուլի խոսնակ Քնար Միսակյանից տեղեկացավ, թե կրթական որ ծրագրերով են թափուր տեղեր մնացել։

Դրանք են՝ «Աշխարհագրություն», «Երկրաբանություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»,  «Ռուսերեն և գրականություն»,«Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն (ռուսերեն)» ու «Սննդի անվտանգություն»։