ԳլխավորԼուր

Հայուհին հաղթել է «Միսս Բոստոն» գեղեցկության մրցույթում

Հայ գեղեցկուհի Քրիստինա Այանյանը հաղթող է ճանաչվել «Միսս Բոստոն» ամենամյա մրցույթում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Այանյանը ծնվել է ԱՄՆ-ում: Տասը տարեկանում ճանաչվել է «Միսս Բոստոն» մանկապատանեկան մրցույթի հաղթող, իսկ 2013 թվականին ստացել է Մասաչուսեթս նահանգի դեռահասների գեղեցկության մրցույթի գլխավոր թագը:

Մի առիթով գեղեցկուհին նշել է, որ սիրում է Հայաստանը, և ամեն տարի անհամբերությամբ սպասում է Հայաստան գալուն։

Քրիստինա Այանյանը «Armenian Weekly»-ի թղթակիցն է:

Comment here