ԳլխավորԼուր

Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների արարողությունների ժամանակացույցը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը:

ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,

Հունվարի 1
ժամը 10:00-ին — Սուրբ Պատարագ Ս. Գայանե վանքում,

Հունվարի 5
ժամը 17:30-ին — Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ Ս. Գայանե վանքում,

Հունվարի 6
ժամը 10:30-ին — Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,

Հունվարի 7
ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Ս. Գայանե վանքում:

Comment here