ԳլխավորԼուր

Հայաստանի բազմաթիվ շրջաններում ձյուն է տեղում

Ձյուն, ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն և Աշոցք-Կրասար ավտոճանապարհները  դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Շիրակի մարզում և Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Աշոցք գյուղում ձնաբուք է: