ԳլխավորԼուր

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է, «Չայնիի ոլորաններ»-ում բուք է

ձմեռ ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի է Կոտայքի մարզի Զորաշեն-Հատիս ավտոճանապարհը։

Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է։

Արարատի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Մեղրի քաղաքներում, Տավուշի մարզի Բերդ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Լոռու մարզի Թումանյան քաղաքներում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող հատվածը,  Սարավան-Զանգեր, Ելփինի հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Comment here