ԳլխավորԼուր

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում. ճանապարհների վիճակը

Ձյուն, ճանապարհ

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Կոտայքի, Հրազդանի և Էջմիածնի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի թունելում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Comment here