ԳլխավորԼուր

«Range Rover»-ը բախվել է «ԶԻԼ»-ին. կան զոհեր ու տուժածներ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 04:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարի 53-րդ կմ-ին բախվել են «Range Rover» և «ԶԻԼ» (վարորդ՝ Շահեն Գ․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Միչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Range Rover» ավտոմեքենայի ուղևորի դին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սևանի ԲԿ, այնուհետև փրկարարները «Range Rover» ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Արարատ Մ․-ն (ծնված 1956 թ․) ու Մովսես Մ․-ն (ծնված 1963 թ․) տեղափոխվել են Սևանի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Comment here