ԳլխավորԼուր

Մառախուղ ու մերկասառույց. ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում

Ձմեռային ճանապարհ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Վայքի, Բաղրամյանի, Ապարանի, Արթիկի տրածաշրջաններում ձյուն է տեղում (նաև՝ Երևանում — խմբ.)։

Աբովյանի, Թալինի, Բաղրամյանի, Էջմիածնի, Գավառի, Սպիտակի, Սևանի, Աշտարակի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։

Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 8 մետր, իսկ Թալինի, Աբովյանի և Սևանի տարածաշրջաններում՝ տեսանելիությունը 50-70 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։