ԳլխավորԼուր

Սաստիկ բքի պատճառով կան փակ ճանապարհներ

Ձմեռ, ճանապարհ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է‚ որ մարտի 12-ին՝ ժամը 12։20-ի դրությամբ, Դիլիջանի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Հ-46Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սարավանի լեռնանցքը և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են։

Դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը։

Comment here