ԳլխավորԼուր

Ձյուն, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

ձմեռ ճանապարհ

ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 10։30-ի դրությամբ‚ Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Թումանյանի, Արմավիրի, Մասիսի, Արագածի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։

Աշտարակ-Արտաշավան և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Comment here