ԳլխավորԼուր

Այս գիշեր առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք

Բուք, ձնապատ ճանապարհ

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Փետրվարի 12-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Փետրվարի 11-ի գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք։

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Փետրվարի 10-ի ցերեկը և 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը սպասվում է այս գիշեր՝ 0-ից +2, վաղը ցերեկը՝ 8-ից 10, երեկոյան՝ 2-ից 4 աստիճան։