ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում օգոստոսի 13-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 13-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում օգոստոսի 13-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

Ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է այս գիշեր՝ +18-ից +20, վաղը ցերեկը՝ +33-ից +35, երեկոյան՝ +30-ից +32 աստիճան։

Comment here