ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում մայիսի 17-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 17-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 17-ին կեսօրից հետո, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր սպասվում է +16-ից +18,  վաղը ցերեկը՝ +29-ից +31, երեկոյան՝ +23-ից +25 աստիճան։

Comment here