ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում հունիսի 10-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +15-ից +17, վաղը ցերեկը՝ +29-ից +31, երեկոյան՝ +27-ից +29 աստիճան։

Comment here