ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում մայիսի 21-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-22-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երևանում մայիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +16-ից +18, վաղը ցերեկը՝ +34-ից +36, երեկոյան՝ +30-ից +32 աստիճան։

Comment here