ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում մայիսի 19-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում մայիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +14-ից +16, վաղը ցերեկը՝ +29-ից +31, երեկոյան՝ +25-ից +27 աստիճան։

Comment here