ԳլխավորԽճանկար

Ամառը եկավ. մի քանի հետաքրքիր տվյալներ՝ ամենաշոգ եղանակի մասին

Շոգ ամառ Երևանում, շատրվաններ

Ներկայացնում են մի քանի հետաքրքիր տվյալներ ամռան մասին։

  • Չնայած օրացուցային ամառը սկսվում է հունիսի 1-ից և տևում է 3 ամիս, Հյուսիսային կիսագնդում աստղագիտական ամառը տևում է հունիսի 20/21-ից սեպտեմբերի 22/23-ը, Հարավային կիսագնդում՝ դեկտեմբերի 21/22-ից մարտի 20/21-ը:
  • Սա տարվա ամենաամպրոպային ժամանակն է: Ամռանը ամպրոպներն ավելի հաճախ են լինում, քան ցանկացած այլ ժամանակ, քանի որ ջերմությունը ապահովում է իդեալական պայմաններ ամպրոպի առաջացման համար:
  • Որոշ կենդանիներ ամռանը ընկնում են էստիվացիայի մեջ՝ «քուն են մտնում»։ Դրանք խխունջների ու երկկենցաղների մի քանի տեսակների օգնում է գոյատևել երաշտի և բարձր ջերմաստիճանի պայմաններում:
  • Տարվա ամենաերկար օրը ամռանն է. հունիսի 20/21-ը Ամառային արեւադարձի օրն է:
  • Փարիզում շոգ օրերին Էյֆելյան աշտարակը «աճում է» 17 սանտիմետրով, քանի որ կառուցված է երկաթից և տաքանալիս ընդլայնվում է։
  • Ամռանը ծղրիդների ձայնով կարելի է որոշել օդի ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի՝ գյուտարար Էյմոս Դոլբերի մեթոդով։ 8 վայրկյանում պետք է հաշվել ձայնի քանակն ուավելացնել 5:
  • Ամռան ամենաշոգ ջերմաստիճանը գրանցվել է «Մահվան հովտում» (անապատային տարածք Կալիֆոռնիայում)՝ 56,66 աստիճան ըստ Ցելսիուսի։
  • Ենթամաշկային ճարպի ավելի մեծ քանակի պատճառով կանայք ավելի վատ են տանում բարձր ջերմությունը, քան տղամարդիկ:
  • 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում մարդու մարմինը մեկ ժամում կորցնում է մոտ 1 լիտր քրտինք:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews