Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 51-ամյա Միշա Ջորկաեֆը (Յուրի Ջորկաեֆի եղբայրը-խմբ.)։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը, հայտնում է ՀՖՖ-ն։
Ջորկաեֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։
Մոլդովայում կայանալիք ընկերական խաղերի խաղացանկը
Հունիսի 6
Մոլդովա Մ-20 — Հայաստան Մ-19 18։30 (Տեխնիկական կենտրոն)
Մոլդովա Մ-19 — Վրաստան Մ-19 20։30 (Նիսպորենի կենտրոնական մարզադաշտ)
Հունիսի 8
Վրաստան Մ-19 — Մոլդովա Մ-20 18։30 (Տեխնիկական կենտրոն)
Հայաստան Մ-19 — Մոլդովա Մ-19 20։30 (Նիսպորենի կենտրոնական մարզադաշտ)
Հունիսի 10
Վրաստան Մ-19 — Հայաստան Մ-19 18։30 (Տեխնիկական կենտրոն)
Հունիսի 11
Մոլդովա Մ-20 — Մոլդովա Մ-19 12։00 (Տեխնիկական կենտրոն)
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews