Եվրո-2024-ի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Անգլիայի հավաքականը` Մյունխենում 2։1 հաշվով հաղթելով Նիդեռլանդների հավաքականին։
Նշենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 14-ին Բեռլինում. Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Իսպանիայի ու Անգլիայի հավաքականները: